Փաշինյանական պրոպագանդիստ Անդրանիկ Քոչարյանը, ում ղեկավարած՝ քառօրյա պատերազն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կեղծ հեղափոխությունից հետո պիտի դներ Սերժիկ Սարգսյանին արդարացնելու գործընթացի սկիզբը, երկու օր առաջ հանրայինին տված հարցազրույցում այն միտքն է զարգացնում, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որովհետև Ադրբեջանը, Ռուսաստանը չեն կատարել մնացած 8 կետերը: ՈՒշադրություն, ոչ թե 8-րդ կետը, այլ՝ մնացած 8 կետերը:
Հիմա խնդրում եմ, որ բացեք նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու կարդաք, հասկանալու համար, թե այդ փաստաթուղթը գլխավորապես ո՞ր կողմի պարտավորությունների մասին է և ո՞վ այն չի կատարում:
Իշխանությունների ձեռագիրը նույնն է՝ հակահայկական պարտավորություններ, հետո հակահայկական պարտավորությունների խախտումներ, ավերածություններ, զոհեր: Այդ ընթացքում իրենք պիտի հարստանան՝ պետությունը վերածելով բոզանոցի ու նարկոթրաֆիկի խաչմերուկի:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ